Jump to content

Սեմյոն Տիմոշենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեմյոն Տիմոշենկո
Семён Тимошенко
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 6 (18), 1895 կամ փետրվարի 18, 1895(1895-02-18)
ԾննդավայրՖուրմանովկա, Izmailsky Uyezd, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 31, 1970(1970-03-31)[1][2][3][…] (75 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունուկրաինացի
Մասնագիտությունսպա և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններPeople's Commissar for Defense of the Soviet Union? և ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե
 Semyon Timoshenko Վիքիպահեստում

Սեմյոն Կոնստանտինովիչ Տիմոշենկո (ռուս.՝ Семён Константинович Тимошенко, փետրվարի 6 (18), 1895 կամ փետրվարի 18, 1895(1895-02-18), Ֆուրմանովկա, Izmailsky Uyezd, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - մարտի 31, 1970(1970-03-31)[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային զորավար, Խորհրդային Միության մարշալ (1940), Խորհրդային Միության կրկնակի հերոս (21․3․1940, 18․2․1965)։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է 1914–1918-թվականների առաջին համաշխարհային պատերազմին, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ կալեդինշչինայի ջախջախմանը, գերմանացի զավթիչների և սպիտակ գվարդիականների դեմ Ղրիմում ու Կուբանում մղված մարտերին, Ցարիցինի պաշտպանությանը։ Ավարտել է Բարձրագույն ակադեմիական (1922 և 1927) և Վլադիմիր Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիայի միանձնյա հրամանատարների դասընթացները (1930

1933 թվականից եղել է Բելառուսիայի, 1935-ից՝ Կիևի ռազմական օկրուգների հրամանատարի տեղակալ, 1937-ից՝ Հյուսիս-Կովկասյան, Խարկովի ռազմական, օկրուգների, 1938-ից՝ Կիևի հատուկ ռազմաքաղաք, օկրուգի զորահրահմանատար։

1939 թվականին որպես Ուկրանիայի ռազմաճակատի հրամանատար, մասնակցել է Արևմտյան Ուկրաինայի ազատագրմանը։ Խորհրդային ֆինլանդյան պատերազմում (1939–1940)՝ Հյուսիս-Արևմտյան ռազմաճակատի հրամանատար։

1940–1941 թթ.՝ ՍՍՀՄ պաշտպանության ժողկոմ։ Հայրենական մեծ պատերազմի (1941–1945) Ժամանակ եղել է Գլխավոր հրամանատարության ռազմակայանի նախագահ, ապա՝ Գերագույն գլխավոր հրամանատարության ռազմակայանի անդամ, պաշտպանության ժողկոմի տեղակալ, Արևմտյան (1941) և Հարավ–Արևմտյան (1941-1942) ուղղությունների գլխավոր հրամանատար, Արևմտյան (1941), Հարավարևմտյան (1941–1942), Մտալինգրադյան (1942), Հյուսիսարևմտյան (1942-1943) ռազմաճակատների հրամանատար։ Պատերազմից հետո եղել է Բարանովիչյան, Հարավ–Ուրալյան, Բարանովիչյան, Բելառուսական ռազմ, օկրուգների զորահրամանատար։

1960 թվականից՝ ՍՍՀՄ պաշտպանության մինիստրության Գլխավոր տեսուչների խմբի գլխավեր տեսուչ։ 1961–1970 թթ.̀ Պատերազմի վետերանների խորհրդային կոմիտեի նախագահ։ 1939–1952 թթ.՝ ՀամԿ(բ) կ ԿԿ անդամ, 1952-1970 թթ.՝ ՍՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու։ ՍՍՀՄ I–VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։

Թաղված է Մոսկվայում, Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի մոտ։

Պարգևատրվել է Լենինի 5, Հոկտեմբերյան հեղափոխության,«Հաղթանակի», Կարմիր դրոշի 5, Սուվորով աստիճանի 3 շքանշաններով, ինչպես նաև արտասահմանյան շքանշաններով, Պատվավոր հեղափոխական զենքով և այլն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմյոն Տիմոշենկո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 9